Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության հողատեսքը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելուն ՓՀԷԿ-ի կարգավորիչ ավազանի ընդլայնման նպատակով՝
կադաստրային ծածկագիր 10-021-0565- , մակերեսի չափը 0,05521հա։