Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասով
ավագանին որոշում է՝ 1․Հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 10/11/2022թ․ N01/15․1/7281-2022 գրությունը՝ անվավեր ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու 08-ը սեպտեմբերի 2022 թվականի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 105 Ա որոշման կից հավելվածի 11-րդ և 15-րդ կետերը։
2․Հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 11/01/2023թ․ N01/13/0231-2023 գրությունը՝ անվավեր ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու «Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալությամբ տրամադրելու մասին» 15-ը հուլիսի 2022 թվականի թիվ 93 Ա որոշումը: |