Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 05/06/2024թ․ թիվ 66Ա որոշման 7) կետը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանքի տարածք» կոչվող հանդամասում գտնվող 3 (երեք) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Արթուր Սենիկի Մելքոնյանին։