Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 20/12/2024թ․ թիվ 139Ա, 28/02/2025թ. թիվ 25Ա, 28/02/2025թ. թիվ 26Ա որոշումները, 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ աճուրդով օտարելու նպատակով հետևյալ բովանդակությամբ՝ «2025 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի համար․

 1)Հորս գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0027, մակերեսը՝ 0,54761հա, որից՝ վարելահող 0,34139հա, այլ հողատեսք 0,20622հա։

Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0028, մակերեսը՝ 1,32406հա, որից՝ վարելահող 0,62561հա, այլ հողատեսք 0,69845հա։

Այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0009, մակերեսը՝ 0,31հա։

Վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0030, մակերեսը՝ 0,42հա։

Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով (536 235 (հինգ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ)։

 2)Շատին գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0247-0027, մակերեսը 0,19556հա, մեկ լոտ։ 

 Մեկնարկային գին սահմանել  30 000   ( երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:

 3)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք

կադաստրային ծածկագիր 10-029-0108-0003, մակերեսը 0,66հա, մեկլոտ։ 

  Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի  200 (երկու հարյուր) տոկոսը (89100 (ութսունինը  հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ):

   Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված  է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner