Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 օգոստոսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 20/08/2024 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու  26/06/2024թ․ թիվ 71Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 20/08/2024թ. արձանագրությունը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0162, մակերեսը՝ 0,19263հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի  ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող  ճանաչված Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Խաչիկ Վահրամի Բաբայանին։

       1)Հողամասի կադաստրային  արժեքը կազմում է 13003 (մեկ տասներեք հազար երեք) ՀՀ դրամ:

       2)Տարեկան վարձավճարը  սահմանել  31500 (երեսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,  որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 4038 տոկոսը և պետք է մուծվի 900 355 113 052 հաշվեհամարին:
     3)Յուրաքանչյուր  ամսվա  վարձավճարը  կազմում է 2625 ՀՀ դրամ:
      4)Վարձավճարը վարձակալի կողմից  մուծվում է  հավասար չափերով՝ ըստ  տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ քան մինչև  համապատասխան  եռամսյակի  վերջին ամսվա  20-ը:

   5)0,19263հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի  հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 78 ՀՀ դրամ։

      6)Առաջին վարձակալական  վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան  պայմանագրի  ուժի մեջ մտնելուց  10 օրվա ընթացքում: 

    7)Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև  պայմանագրի  գործողության  ժամկետի  վերջին ամսվա 25-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner