Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը 25(քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելուն՝
կադաստրային ծածկագիր 10-029-0129-0002, մակերեսը 93,7311հա, որից 78,3011հա արոտավայր, 1,37հա վարելահող, 5,94հա խոտհարք և 8,12հա այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0128-0001-ից, մակերեսը 114,278հա, որից 2,7644հա վարելահող, և 111,5136հա այլ հողատեսք։
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 200 (երկու հարյուր) տոկոսը:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |