Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի նախկին բնակիչ հանգուցյալ Գառնիկ Սամսոնի Դավթյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Անահիտ Հայկազի Ալոյանի (կինը), Ռուզան Գառնիկի Ալոյանի (աղջիկը), Անի Գառնիկի Ալոյանի (աղջիկը), Դավիթ Գառնիկի Դավթյանի (տղան) սեփական՝
1)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0107-0004, մակերեսը՝ 0,045 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 25-րդ փողոց, թիվ 24 հասցեն,
2)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0222-0040, մակերեսը՝ 0,015 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, թիվ 81 հասցեն,
3)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0112-0002, մակերեսը՝ 0,06 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 25-րդ փողոց, թիվ 23 հասցեն։