Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդով օտարելու մասին․
կադաստրային ծածկագիր 10-021-0107- , մակերեսը 1,4հա, մեկ լոտ։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 300 /երեք հարյուր/ տոկոսը:
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում։ |