Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 20-ի 286-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 25-րդ կետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Եղեգնաձոր համայնքի ավագանու ընտրությունների քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար Եղեգնաձոր համայնքի տարածքում առանձնացնել անվճար վահանակներ` համաձայն հավելվածի:
2. Առանձնացված վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար յուրաքանչյուր տեղում հատկացվում է մեկ A1 չափի 59.4 սմ լայնությամբ, 84.1 սմ բարձրությամբ տարածք, ուղղահայաց դասավորվածությամբ ընդհանուր 0.499554 քմ մակերեսով` համաձայն կից գծագրի:
3. Սույն որոշման օրինակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ենթակա է ներկայացման Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եռօրյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: