Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2023 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՂԹԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.06793ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10018THPFKGW ծածկագիրը

որոշում եմ՝

    1. Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06793հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքին /կադաստրային ծածկագիր՝  10-018-008- / տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գ. Գողթանիկ 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեն:
    2. Բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի  գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 09/03/2022թ․ «Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտևորման նախագիծը հաստատելու մասին» թիվ 20Ա որոշումը։
    3. Եղեգիս համայնք, գյուղ Գողթանիկ 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-018-0008- , հողամասի չափը՝ 0.06793հա) Եղեգիս համայնքին  սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողատեսքի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության տնտեսական շինությունները /8,85ք/մ և 104,86ք/մ մակերեսներով, ընդհանուր մակերեսը 113,71ք/մ// համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն  ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
    4. Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023TTK33J:
    5. Առաջարկել Եղեգիս համայնքի ավագանուն սույն որոշման 3-րդ  կետում նշված օրինականացված շինությունները և  0.06793 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արգիշտի Սահակի Նազարյանին, և առաջարկել նրան.

          ա) Վճարելու ինքնակամ կառուցված 113,71քմ  արտադրական շինությունների համար՝ ընդամենը 121897,12(մեկ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր իննսունյոթ ամբողջ տասներկու / ՀՀ դրամ, հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը։

  բ)Վճարելու 0.06793հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողատեսքի արժեքը՝ 96392,67 ՀՀ դրամ (679,3քմ.x 141.9դր.=96392,67դր.), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33.1  կետը:

 գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

5. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։

6.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից  15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.06793հա  հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner