Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի «Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին» թիվ 31Ա որոշման բովանդակության մեջ 4 247 400 (չորս միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր) թիվը և բառերը փոխարինել «7 014 250 (յոթ միլիոն տասնչորս հազար երկու հարյուր հիսուն)» թվով և բառերով։ |