Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Նորմատիվիրավականակտերիմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդհոդվածի 1-ինմասի 3-րդկետի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 10-ը փետրվարի 2026թ. «Տեղամասային կենտրոն սահմանելու մասին» թիվ 29Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2․1 մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի պահանաջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 20-րդ կետի պահանջը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների անցկացման համար սահմանել հետևյալ տեղամասային կենտրոնները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2․Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝
1) Մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը սույն որոշման մասին տեղեկացնել լիազոր մարմին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին։
2)Մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:»։