Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Եղեգիս համայնքի 27 հունվարի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1)Պակասեցնել՝
ա․Գործառնական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 պահուստային ֆոնդ ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4891- պահուստային միջոցներ հոդվածից 2900,0 հազար (երկու միլիոն իննը հարյուր հազար) ՀՀ դրամ։
ավելացնել`
ա.Գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 01 գյուղատնտեսություն ոլորտի,տնտեսագիտական դասակարգման 4729- այլ նպաստներ բյուջեից հոդվածին 2900,0 հազար (երկու միլիոն իննը հարյուր հազար) ՀՀ դրամ՝ արջերի կողմից պատճառված վնասի փոխհատուցման նպատակով։ |