Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 27-ը փետրվարի 2026թ. ութերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2)Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2025թ. չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
3)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին,
4)Համայնքային նշանակության փողոցի անվանակոչման մասին,
5)Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 26/01/2026թ․ թիվ 13Ա կարգադրությունն ի գիտություն ընդունելու մասին,
6)Եղեգիս համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
7)Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
8)Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական զարգացման ծրագրային հայտեր հաստատելու մասին,
9)Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին,
10)Եղեգիս համայնքի ավագանու 29/11/2024 թվականի թիվ122Ա որոշման բովանդակությունը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
11)Ահարոն Յուրիկի Գաբրիելյանի և Նաիրուհի Սամվելի Ղազարյանի սեփական գյուղատնտեսական նշանակության հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
12)Ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 121Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
13)Սալլի գյուղի «Շոր ջուր» կոչվող տարածքում գտնվող, չշահագործվող 150 մետր երկարությամբ երկաթյա խողովակի օգտագործման մասին,
14)Եղեգիս համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
15)Ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար «Եղեգիսի համայնքային տնտեսութուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
16)Եղեգիս համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին,
17)Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3,73265 հա մակերեսով այլ հողատեսքը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց, քսանհինգ տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
18)Վայրի կենդանիների կողմից վնասի փոխհատուցման նպատակով 23-ը հունվարի 2026 թվականի «Եղեգիս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին մասին,
19)Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,04094 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողեր հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
20)Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,0083 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
21)Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,6028hա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|