Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24․4-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ մասի 10-րդ կետի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը թույլատրվում է Եղեգիս համայնքում ընդգրկված գյուղերի բոլոր ճանապարհներով:
2.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներով երթևեկությունը չի թույլատրվում․
1)/Հ-79/ - Շատին- Եղեգիս - Հերմոն - Գողթանիկ-Կարմրաշեն ճանապարհի ամբողջ երկայնքով,
2)/Հ-79/ - Հորս ճանապարհի ամբողջ երկայնքով,
3)/Հ-79/ - Քարագլուխ ճանապարհի ամբողջ երկայնքով,
4)/Հ-79/ - Թառաթումբ ճանապարհի ամբողջ երկայնքով,
5)/Տ-9-21/ - Արտաբույնք - Հորբատեղ ճանապարհի ամբողջ երկայնքով,
6)/Մ-10/- Գեղհովիտ-Քարագլուխ-/Մ-2/ ավտոճանապարհի ամբողջ երկայնքով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |