|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2023 թվականի N 63Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11/04/2023Թ. ԹԻՎ 44Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասով
ավագանին որոշում է՝ 1․Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 02/05/2023թ. թիվ Կ-02052023-10-0063 որոշումն՝ անվավեր ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու «Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերը ուղղակի վաճառքով օտարելու մասին» 11-ը ապրիլի 2023 թվականի թիվ 44 Ա որոշման 1-ին մասի 1-ին պարբերությունը:
2․Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 02/05/2023թ. թիվ Կ-02052023-10-0084 որոշումն՝ անվավեր ճանաչել Եղեգիս համայնքի ավագանու «Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերը ուղղակի վաճառքով օտարելու մասին» 11-ը ապրիլի 2023 թվականի թիվ 44 Ա որոշման 1-ին մասի 4-րդ պարբերությունը:
|
Կողմ -8 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|