Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն որոշման պահանջները
ավագանին որոշում է՝
Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի: |