Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշման 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 01-ը դեկտեմբերի 2025 թվականի թիվ 9 նիստի դրական եզրակացությունը (մտից 2066), քաղաքացու դիմումը (մտից 1927)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Սալլի գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սոսիկ Վաչեի Շավարշյանին սեփականության իրավունքով պատկանող 0,053հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-038-0113-0009, հողատեսքը՝ հնդավոր այգի) բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ անջրդի վարելահողի, չփոխելով հողակադաստրային գնահատման խումբը։