Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու 29-ը նոյեմբերի 2024թ. հինգերորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Սալլի գյուղի անվանափոխման քննարկման մասին,
3․Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին) անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնելու մասին,
4․Եղեգիս համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
5․Դրամական օգնություն ցուցաբերելու մասին։
6․Եղեգիս համայնքի տարածքում նոր աղբավայրի նախագծմանը, կառուցմանը և շահագործմանը հավանություն տալու մասին,
7․Քաղաքացի Ատոմ Յուրիկի Գաբրիելյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
8․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,65 հա և 0,67061 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
9․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,70694հա և 0,80684հա այլ հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին։ |