Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել քաղաքացի Կորյուն Արշավիրի Ազատյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Քնքուշ Միհրանի Նազարյանի (կինը), Հասմիկ Կորյունի Ազատյանի (դուստրը) սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 380,1ք/մ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0020-0002):
2.Ավել օգտագործվող 380,1ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: