Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել Եղեգիս համայնքի ավագանու 27-ը սեպտեմբերի 2024թ. հինգերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Արզուման Անուշավանի Մարտիրոսյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
3․Հերմինե Գրիգորի Տողանյանի, Սոնա Վլադիմիրի Օրբելյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
4․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահամաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
5․Քաղաքացի Գագիկ Շիրակի Արամյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
6․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող առևտրի սրահը կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,
7․Եղեգիս համայնքի ավագանու 20/09/2023 թվականի թիվ 119Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
8․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
9․Ավագանու 02/02/2024թ․ «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 04Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
10․Եղեգիս համայնքի ավագանու 02/02/2024թ․ թիվ 14Ա որոշման բովանդակությունը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
11․Եղեգիս համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
12․Դրամական օգնություն ցուցաբերելու մասին,
13․Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
14․Սալլի գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
15․Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
16․Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Կարեն Էդիկի Գոմկցյանի սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվող հատվածի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
17․Համայնքային սեփականություն հանդիսացող լուսավորության հենասյուներով օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու համար թույլտվություն տալու և համապատասխան վճարի չափը, ժամկետը որոշելու մասին,
18․02-ը փետրվարի 2024 թվականի «Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
19․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողատեսքերից աճուրդային կարգով օտարելու մասին։