Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի5-րդ և 6-րդկետերի և 42-րդ հոդվածի պահանջներով, հիմքընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. սուբվենցիոն ծրագրերի հայտ ներկայացնելու պահին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը խոստացել էր ներդրում կատարել Վարդահովիտ բնակավայրի ոռոգման խողովակաշարի կառուցման համար,որի արդյունքում Եղեգիս համայնքի բյուջեից գումար չէր նախատեսվել, քանի որ Վարդահովիտ բնակավայրը, լինելով բարձր լեռնային, սուբվենցիայի գումարը, կկազմեր 32 608 268 ՀՀ դրամ, համայնքինը՝ 13 974 972 ՀՀ դրամև հիմնադրամի կողմից ներդրման գումարը կկազմեր 25 % (11 645 810 ՀՀ դրամ): Ըստ կանոնակարգի՝ երրոդ ներդրող լինելու դեպքում պետությունը ևս իր ներդրման չափն ավելացնում է 5 %-ով, որը կկազմեր 34 937 430 ՀՀ դրամ, համայնքի ներդրումը կլիներ 0 դրամ:Ծրագրերի իրականացման համար մրցույթ հայտարարելուց առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրաժարվել է ներդրումից, այդ պատճառով
Ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի ոռոգման խողովակաշարի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացնել ծրագրի գումարի իր մասնաբաժինըև պետության կողմից նախատեսվող 5 %-ի չափով արտոնությունը՝ ընդամենը 13 974 972 /տասներեք միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամի չափով: |