Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10102QCLELBQ քաղվածքը, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ4/0048/02/24 քաղաքացիական գործով 16․12․2024թ․ վճիռը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Սիրեկան Նորայրի Բաբայանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0011-0008, մակերեսը 0,32հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հերմոն գյուղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 1 հասցեն։