Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Վ. Պապլոյանի՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վարուժան Սասնիկի Պապլոյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0242-0044, մակերեսը՝ 0,31 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: