Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89Ա
 

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հաստատել 19-ը սեպտեմբերի 2025թ. յոթերորդ նստաշրջանի հերթական՝ առաջին նիստի օրակարգը հետևյալ հարցերով․

2․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին նվիրատվությամբ անհատույց գույք հանձնելու մասին,

3․Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին,

4․Կատարված աշխատանքների դիմաց «Արտ պլաս» ՍՊԸ-ին 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցման քննարկման մասին, 

5․Եղեգիս համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,

6․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,85535 հա մակերեսով այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,

7․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,47851 հա մակերեսով այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 

8․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,03091 հա և 0,49842 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին, 

9․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 8,04455 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,

 

10․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,

 

11․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,

12․Եղեգիս համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին, 

13․Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (նախկին մանկապարտեզի շենք) ըստ զբաղեցրած տարածքների ուղղակի վաճառքով փաստացի բնակվող բնակիչներին օտարելու մասին,

14․27-ը հունվարի 2025 թվականի «Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,

15․ Գաղտնի։

16․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner