Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը
ավագանին որոշում է՝
1.Շատին բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Գեղամ Մամիկոնի Սմբատյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից /կադաստրային ծածկագիր 10-035-0205-0013, մակերեսը՝ 1 հա/ առանձնացված 0,1հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սպանդանոց կառուցելու համար:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: