ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի բնակիչ Ռոբերտ Մարտինի Հայրապետյանը համասեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք գյուղ Աղնջաձոր 5-րդ փողոց, 14-րդ բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկը և օժանդակ շինություն ավտոտնակը օգտագործում է որպես ավտոտեխսպասարկման կետ՝ այսինքն, դրանք օգտագործվում են ոչ նպատակային, ինչը հակասում է ՀՀ կառավարության << Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման պահանջներին։
Ռ․Հայրապետյանի գործողությունները համապատասխանում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասում նշված զանցակազմի օբյեկտիվ կողմին, այն է՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը։
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, << Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասի, 219․1-րդև 305-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. ՀՀ կառավարության << Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման պահանջները խախտելու համար Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձորգյուղի բնակիչ Ռոբերտ Մարտինի Հայրապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության նշանակելով տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
2.Առաջարկել Ռոբերտ Հայրապետյանին տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900355113060 հաշվեհամարին։
3.Տուգանքընշվածժամկետումչվճարելուդեպքումայնգանձելօրենքովսահմանվածկարգով:
4.Որոշումնուժիմեջէմտնումպատճենը Ռոբերտ Հայրապետյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում։