Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10162RPWP6GS քաղվածքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող Կորյուն Արշավիրի Ազատյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Քնքուշ Միհրանի Նազարյանի (կինը), Հասմիկ Կորյունի Ազատյանի (դուստրը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0020-0002) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 12-րդ փողոց, 12-րդ փակուղի, թիվ 10 հասցեն։