Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12Ա
 

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հաստատել 28-ը փետրվարի 2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2․Եղեգիս համայնքի ավագանու 20/12/2024 թ․ թիվ 130 Ն որոշման հավելվածում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին, 

3․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,

4․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,  և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին,

5․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,

6․Եղեգիս համայնքի տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրեր սահմանելու մասին,

7․Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

8․Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին,

9․Եղեգիս համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,

10․Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան­սավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին,

11․Եղեգիս համայնքի ավագանու 20/12/2024թ․ թիվ133Ա որոշման կից հավելվածում փոփոխություններ կատարելու մասին, 

12․Եղեգիս համայնքի ավագանու 20/12/2024թ․ թիվ135Ա որոշման բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին,

13․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական զարգացման ծրագրային հայտեր հաստատելու մասին,

14Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աճուրդային կարգով օտարելու մասին,

15Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,19556 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,

16.Սալլի գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին,

17․Համայնքային նշանակության փողոցի անվանակոչման մասին։

18.Նախկին Գողթանիկի համայնքապետարանի և «Գոլդեն Գոութ» ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետի փոփոխություն կատարելու և լրացուցիչ համաձայնագիր կնքելու մասին, 

19․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,33014հա մակերեսով վարելահող հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին։

20.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner