Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17 Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2023 թվականի N 17 Ա

ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԵՎ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08/09/2022Թ․ ԹԻՎ 103Ա ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածովհիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 12-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թդեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները, և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

 ավագանին որոշում է՝

 

    1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Սալլի գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Սալլի գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արմեն Ավետիկի Հայրապետյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  վարելահող, այլ հողատեսք հողատեսքից /0,41495հա մակերեսով, 10-038-0116-0033 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0,3հա /որից՝ 0,188հա վարելահող և 0,112հա այլ հողատեսք/հողամասը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

  2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:

  3․ՈՒժը կորցրած ճանաչել 08/09/2022 թվականի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 103Ա որոշման 3-րդ կետը:


Կողմ -11

ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner