Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝
1)կադաստրային ծածկագիր 10-035-0270-0017, մակերեսը 150,4179հա, որից 4,7233հա վարելահող և 145,6946հա այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-035-0268-0006, մակերեսը 98,9387հա, որից 5,339հա վարելահող և 93,5997հա այլ հողատեսք,
3)կադաստրային ծածկագիր 10-035-0265-0005, մակերեսը 89,67219հա, որից 4,95047հա վարելահող և 84,72172հա այլ հողատեսք,
4)կադաստրային ծածկագիր 10-035-0260-0001, մակերեսը 58,5187հա, որից 0,9614հա վարելահող և 57,5573հա այլ հողատեսք,
5)կադաստրային ծածկագիր 10-035-0259-0019, մակերեսը 123,24389հա, այլ հողատեսք։
6)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ։
7)Չխոչընդոտել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը: