ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԶՈՀՎԱԾ, ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՍՊԵՏ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏ ՆՎԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՍՊԵՏ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏ ՆՎԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ՊԱՆԹԵՈՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի բնակիչ, 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհված, գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակը հավերժացնելու նպատակով երախտապարտ հայրենակիցների հանգանակությունների միջոցով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի գերեզմանոցին կից կառուցվել է հուշահամալիր: Հուշահամալիրը զբաղեցնում է 250 /երկու հարյուր հիսուն/ քառակուսի մետր տարածք: Հուշահամալիրում հավերժացված են Հայ ժողովրդի, պետության և պետականության, Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված հերոսների դիմանկարները ու իմաստալից ասույթները՝ նվիրված հայրենիքին, ազգին, պետությանը, ինչը հայեցի դաստիարակության, հայրենասիրական մղումների աղբյուր է հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներից բխող բովանդակությունից
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 28-ին զոհված, գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի գերեզմանոցին կից կառուցված 250 (երկու հարյուր հիսուն) քառակուսի մետր տարածք զբաղեցրած հուշահամալիրը ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհված գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանի անվամբ զինվորական հուշահամալիր-պանթեոն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |