Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Աղնջաձոր 8-րդ փողոց, 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող քաղաքացի Ահարոն Յուրիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0005-0003) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) ենթակետի, և 18-րդ կետի ա)  ենթակետի դրույթները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10022UWWG3YP ծածկագիրը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի գյուղ Աղնջաձոր 8-րդ փողոց, 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող քաղաքացի Ահարոն Յուրիկի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0005-0003, մակերեսը 0,20128 հա) առկա 202,4 ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և անշարժ գույքի  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։

2․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024MBVNC7:

3․Օրինականացման համար սահմանված վճարը 202,4ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան համար գումարը կազմում է 108 486,4 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

4․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 8-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 6 հասցեն։

 5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner