Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Ա. Խուդոյանի՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Անուշ Ջիվանի Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0205-0026, մակերեսը՝ 0,38685 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: