Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը 25/քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին, համաձայն հավելված 1-ի:
2.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը 25/քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին, համաձայն հավելված 2-ի:
3.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 /մեկ հարյուր տաս/ տոկոսը:
4.Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: