Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Եղեգիս համայնքի 2021 թ. բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝298 999.5 հազ. դրամ
բ) ծախսերի գծով՝ 369 719.1 հազ. դրամ,
գ) հավելուրդը՝ 70719.6 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստգործառական և տնտեսագիտական դասակարգման՝համաձայն հատված 6-ի:
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համարհաստատված ընդհանուր գումարի 15 %-ը: |