Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10122FAUXXWP ծածկագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0007-0059, հողամասի չափը՝ 0.00685հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված 27,77ք/մ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և ծածկը համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
2․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024BQZECG:
3․Անշարժ գույքին տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գ. Հորս 7-րդ փողոց, թիվ 15/3 հասցեն:
4․Առաջարկել Եղեգիս համայնքի ավագանուն սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված շինությունները և 0.00685 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած քաղաքացի Արսեն Միշայի Մաթևոսյանին, և առաջարկել նրան.
ա) Վճարելու ինքնակամ կառուցված 27,77քմ ընդհանուր մակերեսով շինությունների համար՝ ընդամենը 29 694,4 (քսանինը հազար վեց հարյուր իննսունչորս ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված 35-րդ կետի գ) և դ) ենթակետերի դրույթները։
բ) Վճարելու 0.00685հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողատեսքի արժեքը՝ 9720,15 ՀՀ դրամ (68,5քմ.x141,9դր. = 9720,15 դր.), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված 35-րդ կետի ե) ենթակետի դրույթները:
գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
5.Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
6.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.00685հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: