Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել 24-ը նոյեմբերի 2023թ. թիվ 11 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ավագանու 23/12/2022թ․ թիվ 156Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
3.Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
4․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
5․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
6․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
7․Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
8.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին պատկանող, Արտաբույնք, Հորբատեղ, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Եղեգիս, Շատին, Հորս, Քարագլուխ և Աղնջաձոր գյուղերի վարչական ղեկավարների նստավայրի գրադարանում գտնվող գրքերն և գրքերի գրադարակներն անորոշ ժամկետով համապատասխան գյուղերի դպրոցներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին,
9․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
10․25-ը հունվարի 2023 թվականի «Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
11․Եղեգիս համայնքի գույքագրման ցուցակներում լրացումներ կատարելու մասին,
12․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
13․ Եղեգիս համայնքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար հողամասի ձեռքբերումը մեկ անձից գնման ընթացակարգով իրականացնելու մասին,
14․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրային հայտեր հաստատելու մասին,
15․Եղեգիս համայնքի ավագանու 20/09/2023թ․ թիվ 124Ա որոշման բովանդակության մեջ փոփոխություն կատարելու մասին։