Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 11-րդ կետի ա ենթակետի պահանջը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 11-ը հունիսի 2026 թվականի «Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասում առկա ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին» թիվ 144Ա որոշման բովանդակության 1-ին մասում «Եղեգիս համայնք, գյուղ Շատին, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, տուն 8 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «Շահեն Գվիդոնի Գրիգորյանի, Նեկտար Նարիբեկի Հովակիմյանի, Սյուզաննա Շահենի Գրիգորյանի, Դավիթ Շահենի Գրիգորյանի» բառերը։