Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 15/04/2025 թվականի N01/06.2/2407-2025 գրությունը (մտից՝ 598) և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Մուրադ Խաչիկի Հակոբյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0048 մակերեսը՝ 0,0938հա) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման: