Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 21-ը ապրիլի 2025թ. արտահերթ՝ երկրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով․
2․Եղեգիս համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
3․Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
4․Պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5.Ավագանու 20/12/2024թ․ «2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 133Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
6.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին,
7․27-ը հունվարի 2025 թվականի «Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
8․Եղեգիս համայնքի ավագանու 28/02/2025թ․ թիվ 31Ա որոշման բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին,
9․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
10․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
11․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
12․Արտաբույնք գյուղի գերեզմանոցը շրջապատող բարդիների մեկ խորանարդ մետր բնափայտի գինը սահմանելու մասին,
13․Ավագանու 20/12/2024թ․ «2025 թվականի համար «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 134Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
14․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
15․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
16․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2025թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
17․Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող «Աղսամոլա» կոչվող տարածքի փարախի վերաբերյալ քննարկումների մասին։
18․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին,
19.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|