Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածովի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից ՄԱԶԾ-ի հսկողության ներքո համատեղ իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրում Եղեգիս համայնքի ընդգրկվածությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրին մասնակցելու նպատակով ստեղծել ինտեգրված տարածքային և հողօգտագործման պլանավորման (islup)՝ հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
Գարեգին Եղյան, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Արամ Սիմոնյան, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Արա Դանիելյան, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ ջրակարգավորող
Ատոմ Գաբրիելյան, Ֆերմերային տնտեսության ղեկավար,
Ահարոն Գաբրիելյան, համայնքի ավագանու անդամ։
2․ Սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովին՝ համագործակցել դրամաշնորհային ծրագրի իրականացնողների հետ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։