Հիմք ընդունելով Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի 26․11․2024թ․ N1 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N13-Ն հրամանի 82-րդ մասը, ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացնել կրկնակի մրցույթ`
աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.2-9)։
- Կրկնակի մրցույթի օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 5-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: