Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 24/06/2025թ․ թիվ 64Ա որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․

1)Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Ցորենանոց» կոչվող հանդամասում  գտնվող 0,2 հա և 0,4 հա մակերեսներով արոտավայրերի հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Դավիթ Սասնիկի Հակոբյանին։ 

 2)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 1հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Սասնիկ Խաչիկի Հակոբյանին։ 

 3)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 5հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Տարոն Ռաֆիկի Դանիելյանին։ 

4)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 70հա մակերեսով արոտավայրը վարձակալության օգտագործման տրամադրել Արենի համայնքի Չիվա գյուղի բնակիչ Կարապետ Սմբատի Կարապետյանին։ 

5)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 71հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Արենի համայնքի Չիվա գյուղի բնակիչ Արմեն Երջանիկի Թադևոսյանին։ 

6)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում  գտնվող 80հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղի բնակիչ Ռաֆիկ Սամվելի Վարդանյանին։ 

7)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Սևաժայռ» կոչվող հանդամասում  գտնվող 5հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Իգոր Լյուդվիգի Սարգսյանին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner