Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10999UZTESD2, 10999LN8MSPR և 10999BWMKP8P ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակչուհի Հասմիկ Համբարձումի Սմբատյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Գրիգոր Անուշավանի Մարտիրոսյանի (որդին), Սուսան Բորիսի Զատիկյանի (հարսը), Արգիշտի Գրիգորի Մարտիրոսյանի (թոռը) սեփական՝
1)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0034-0051, մակերեսը՝ 0,1375 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն հասցեն,
2)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0034-0054, մակերեսը՝ 0,0446 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի, 9 հողամաս հասցեն,
3)բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0057, մակերեսը՝ 0,087 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 21-րդ փողոց, 10 հողամաս հասցեն։