Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ. թիվ 39Ա, 19/04/2024թ. թիվ 40Ա և 26/06/2024թ․ թիվ 73Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ աճուրդով օտարելու նպատակով հետևյալ բովանդակությամբ՝ «2024 թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,բնակավայրերի նշանակության հողը՝ կառուցապատման)`
1)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0108- , մակերեսը 0,66հա, մեկ լոտ։
2)Հերմոն գյուղ, բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0022- , մակերեսը 0,09709հա։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) %-ի չափով։
3)Աղնջաձոր գյուղ,գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-007-0102-0021 , մակերեսը 1,80067 հա։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 24-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»։