Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հունիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ. թիվ 39Ա, 19/04/2024թ. թիվ 40Ա և 26/06/2024թ․ թիվ 73Ա որոշումները 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ աճուրդով օտարելու նպատակով հետևյալ բովանդակությամբ՝ «2024 թվականի հուլիսի 30-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,բնակավայրերի նշանակության հողը՝ կառուցապատման)`

    1)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0108- , մակերեսը 0,66հա, մեկ լոտ։

   2)Հերմոն գյուղ, բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0022- , մակերեսը 0,09709հա։

Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) %-ի չափով։

   3)Աղնջաձոր գյուղ,գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-007-0102-0021 , մակերեսը 1,80067 հա։

Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով։

   Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 24-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված  են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner