Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Քարագլուխ 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող քաղաքացի Սպարտակ Դենիկի Զոհրաբյանին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0115-0001) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա)  ենթակետի դրույթները

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի գյուղ Քարագլուխ 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող քաղաքացի Սպարտակ Դենիկի Զոհրաբյանին (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Գրիգոր Սպարտակի Զոհրաբյանին (որդին), Գայանե Սպարտակի Զոհրաբյանին (դուստրը), Ծաղիկ Ասատուրի Վարդանյանին (կինը)  սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0115-0001, մակերեսը 0,13961 հա) առկա 245,8ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և անշարժ գույքի  նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը

2․Ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024EJ4Q5K:

3․Օրինականացման համար սահմանված վճարը 245,8ք/մ ընդհանուր մակերեսով կառույցների համար գումարը կազմում է 117534,08 ՀՀ դրամ, որից 66,3 ք/մ մակերեսով օժանդակ կառույցների համար գումարը կազմում է 21322,08 ՀՀ դրամ, և 179,5 ք/մ մակերեսով բնակելի տան համար 96212 ՀՀ դրամ։ Ընդհանուր 117 534,08 ՀՀ դրամը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

 5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner