Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն ապամոնտաժելու Աղնջաձոր գյուղի «Սարահարթ» տարածքում գտնվող չշահագործվող, շարքից դուրս եկած ցինկե խողովակաշարից 150 մետր և օգտագործել Աղնջաձոր գյուղի «Խաչքարերի առու» կոչվող ոռոգման ջրատարից օգտվող բնակիչներ Մանվել Գաբրիելյանի, Բորիս Սիմոնյանի, Ժորա Զոհրաբյանի, Սոֆիկ Ստեփանյանի, Հարութ Ստեփանյանի, Նինա Ստեփանյանի, Ալիսա Ստեփանյանի և Ռուբիկ Հայրապետյանի հողամասերը ոռոգման ջրով ապահովելու նպատակով։
|