Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնք, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0027, մակերեսը՝ 0,02107 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 3-րդ փողոց, 6-րդ փակուղի, 8/1 մառան հասցեն։
2.Եղեգիս համայնք, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0040-0027, մակերեսը՝ 0,02107 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունը (մառան, մակերեսը՝ 81,39ք/մ) համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինության և հողամասի հատակագիծը):
3․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024MT3Y8E:
4․Առաջարկել Եղեգիս համայնքի ավագանուն սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված շինությունը և 0,02107 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած քաղաքացի Դավիթ Շահենի Գրիգորյանին, և առաջարկել նրան.
ա) Վճարելու ինքնակամ կառուցված 81,39քմ բնակելի նշանակության շինության համար՝ ընդամենը 102 714,18 (մեկ հարյուր երկու հազար յոթ հարյուր տասնչորս ամբողջ տասնութ հարյուրերորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը։
բ)Վճարելու 0.02107հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի արժեքը՝ 45 890,46 (քառասունհինգ հազար ութ հարյուր իննսուն ամբողջ քառասունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի ա) ենթակետը: գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
5.Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
6.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.02107 հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։